Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց Բարսելոնայի «Էսպանյոլին» եւ Ռոնալդուի, Իգուաինի ու Բենզեմայի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը վաստակեց 10 միավոր եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
«Ռեալ» – «Էսպանյոլ» – 3:0 (1:0)
Գոլեր` Քրիշտիանու Ռոնալդու, 29, Իգուաին, 79, Բենզեմա, 87
Այսօր « Բարսելոնան» կընդունի «Խիխոնին», մեծ է հետաքրքրությունը նաեւ «Վալենսիա» -«Աթլետիկո» հանդիպման նկատմամբ:





























