Օգոստոսի 27-ին մեկնարկում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի երկօրյա այցը Թուրքիա։

Նախատեսվում է, որ նա հանդիպելու է նախագահ Աբդուլլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի նախօրեին Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Թուրքիան կավելացնի Աֆղանստանում իր զինուժի քանակը։ Նախկինում թուրքական իշխանությունները դեմ էին, որ Ռասմուսենը նշանակվի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։