Ղազախստանի արեւմուտքում գտնվող Մանգուստաուսկի մարզում «Ինտեր գազ Կենտրոնական Ասիա» գազամուղում հրդեհ է բռնկվել: Սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը այդ վայրում երկու պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել:

Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԻՆ-ի կայքը, պայթյունները տեղի են ունեցել սեպտեմբերի 22-ին Սայ Ուտես ավանի մոտ:

Վթարը վերացնելու աշխատանքներին ներգրավել են «Ինտեր գազ Կենտրոնական Ասիա» ընկերության վթարավերականգնողական գնացքը: Գործի է դրվել 10 միավոր տեխնիկա եւ 80 մարդ: Գազամատակարարումը վերականգնվել է: Դեպքի պատճառները դեռ հայտնի չեն: