ԱՄՆ  Գերագույն դատարանը մերժել է Թերեզա Լյուիսի բողոքը՝ մահապատժի վճռի դեմ: Լյուիսի մահապատիժը կիրականացվի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ կնոջ են մահապատժի ենթարկելու:

2002թ. 41-ամյա Լյուիսն իրեն մեղավոր է ճանաչել ամուսնու եւ խորթ որդու սպանության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել Վիրջինիա նահանգում, Ռիչմոնդի մերձակայքում: Հանցագործության եւս երկու մասնակիցներ ցմահ ազատազրկման են դատապարտվել:

Սպանության համար նա վարձել էր իր սիրեկանին՝ Մեթյու Շալլենբերգին եւ 19-ամյա Ռոդնի Ֆուլլերին: Սպանության նպատակն էր տիրանալ զոհերի ապահովագրական միջոցներին:

Հանցագործները Ջուլիան Լյուիսի վրա կրակել էին անկողնու մեջ, բայց զոհը հասցրել էր ոստիկաններին ասել. «Իմ կինը գիտի, թե ով է արել»:

Թերեզա Լյուիսը մահապատժի է ենթարկվելու մահացու ներարկման միջոցով: