Հարավային Չինաստանում մոլեգնող Ֆանաբի թայֆունի պատճառով զոհվել է 13 մարդ: Եւս 34-ի ճակատագիրն անհայտ է, նրանք անհետ կորել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:
Թայֆունը ՉԻնաստանում մոլեգնում է սեպտեմբերի 20-ից, մինչ այդ Ֆանաբին անցել է Թայվանով:
Վերջին տվյալներով, Սինյի քաղաքում թայֆունը ոչնչացրել է 346 տուն, տնտեսական վնասը կազմել է 460 միլիոն յուան (68,6 մլն դոլար): Օդերեւութաբանների կարծիքով, տեղումների քանակն ամենաշատն է վերջին 58 տարվա ընթացքում:




























