Իտալացի իրավապահները հետաքննություն են սկսել Վատիկանի Բանկի ղեկավարության դեմ: Բանկի նախագահ Էտտորե Գոտտի Տեդեսկին եւ եւս մեկ աշխատակից մեղադրվում են գումարների լվացման դեմ պայքարի օրենսդրությունը խախտելու մեջ:
Սեպտեմբերի 15-ին Իտալիայի բանկը Վատիկանի բանկին կասկածել է ապօրինի գործողություն իրականացնելու մեջ: Դադարեցվել է 23 միլիոն եվրոյի փոխանցումը, որ Վատիկանի բանկը տեղադրել էր փոքրիկ իտալական Credito Artigiano, գերմանական J.P.Morgan Frankfurt եւ իտալական Banca del Fucino բանկերում: Սետեմբերի 21-ին ոստիկանությունը կալանքի տակ է առել այդ գումարները:
Ներկայումս Հռոմի իշխանությունները պահանջում են մեղսակից բանկերից բացահայտել ֆինանսական գործողության մանրամասները: Պաշտոնական Վատիկանն, ի պատասխան կասկածների, հայտնել է, թե գտնվում է «տարակուսանքի եւ սարսափի մեջ»: Սուրբ Աթոռը լիակատար վստահություն է հայտնել քննության տակ հայտնված բանկին, հաղորդում է Zarusskiy.org-ը:



























