Հայաստանում երիտասարդության շրջանում բռնի սպանությունների ամենացածր մակարդակն է գրանցվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ցածր է նաեւ Գերմանիայի եւ Ավստրիայի ցուցանիշը:
Միեւնույն ժամանակ, առավելագույն թվով բռնի սպանություններ արձանագրվել են Ռուսաստանում, Ալբանիայում եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում:
ԱՀԿ-ի տվյալներով, Եվրոպայում ամեն օր բռության արդյունքում զոհվում է մոտ 40 երիտասարդ՝ 10-ից 29 տարեկան հասակում, կամ տարեկան ավելի քան 15 հազար մարդ: Զոհերի 80 տոկոսը տղամարդիկ են:




























