ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակներին վերաբերող գագաթաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Գյուլը նշել է, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել են Կիպրոսի, Իրաքի, Աֆղանստանի հետ կապված Թուրքիայի արած քայլերը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե, արդյոք, նախատեսվա՞ծ է հանդիպում Հայաստանի նախագահի հետ, Գյուլը պատասխանել է. «Որքան ես գիտեմ, նա այստեղ չէ»: