Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան վրա գտնվող մատուռի մոտակայքում զբոսախումբը մոլորվել է եւ չի գտնում հետդարձի ճանապարհը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 20.17-ին դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Մինչեւ ժամը 23.00-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում զբոսախումբը («Լինքգրանդսիստեմս» ընկերության 12 աշխատակից) գտնվել է եւ անվտանգ իջեցվել իրենց ավտոմեքենաների մոտ:




























