Սեպտեմբերի 22-ին, ժամը 05.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վրթանես Փափազյան 57 հասցեի բնակիչներ` 50-ամյա Անդրանիկ, 18-ամյա Սեւակ եւ 17-ամյա Շավարշ Դանիելյանները սեպտեմբերի 21-ին «Լենդ Ռովեր» ավտոմեքենայով բարձրացել են Արագած լեռան գագաթը, եւ ժամը 20.30-ից նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ սկսել որոնողական աշխատանքները:
Որոնումների արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:




























