Սեպտեմբերի 22-ին Իրանում զինվորական «Սրբազան պաշտպանության» շաբաթվան նվիրված շքերթ կանցկացվի։ Շքերթին կմասնակցեն Իրանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները, «Սեպահ» կորպուսի ուժերը եւ հետեւակը։
Ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, զինվորական շքերթի ժամանակ երեք տիպի անօդաչու ինքնաթիռ է ցուցադրվել՝ անօդաչու կործանիչ «Կարրար»-ը, հետախույզ «Խոպոդ»-ը եւ անօդաչու «Աբաբիլ»-ը։
Ինչպես նշում է իրանական FARS գործակալությունը, «Սրբազան պաշտպանության» շաբաթն Իրանում ամեն տարի նշվում է ի հիշատակ իրանաիրաքյան պատերազմի։ Այս օրերին Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ զինվորական շքերթներ են անցկացվում։
Իրան-իրաքյան պատերազմն սկսվել է 1980 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ Իրաքի բանակը հարձակվեց Իրանի Խուզիստան նահանգի վրա։ Պատերազմն ավարտվեց 1988 թվականի օգոստոսի 20-ին։ Պատերազմի արդյունքում երկու երկրների սահմաններն անփոփոխ են մնացել։




























