Հոնդուրասի «Մոտագուա» ակումբի դարպասապահ Դոնալդո Մորալեսը այնքան վրդովված է եղել իր խաղը քննադատած թերթի հրապարակումից, որ մարզման ժամանակ օդամուղ ատրճանակից կրակել է հոդվածի հեղինակի վրա: Լրագրող Սաուլ Կարանսը վիրավորվել է: Վնասվածք է ստացել նաեւ մի ֆուտբոլիստ, որից այդ պահին հարցազրույց էր վերցնում լրագրողը: Դարպասապահը ներողություն է հայտնել, սակայն ակումբը խոստացել է պատժել նրան, հաղորդում է «Սպորտ-Էքսպրեսը»: