Լեռնային Ղարաբաղի հանրապետություն մայրաքաղաք Ստեփանակերտի նախկին Կենցաղի տունը վերակառուցվում է խոշորագույն առեւտրային կենտրոնի։
Կենտրոնում, որի շինարարական աշխատանքները իրականացնում է «Ֆոր Դիրեկշն» ընկերությունը, նախատեսված են նաեւ հյուրանոցային համարներ, ամառային սրճարան, ասիական, եվրոպական եւ ազգային խոհանոցներ։ Այստեղ գործելու է նաեւ մանկական կինոդահլիճ։
Ըստ նախատեսվածի, մոտակա ժամանակներում կենտրոնը կհյուրընկալի իր առաջին այցելուներին։ Օրերս այնտեղ է այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին։



























