Ադրբեջանի մայրաքաղաքում ծանր ավտոճանապարհային պատահար է գրանցվել։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 16։00-ի սահմաններում։ Միկրոավտոբուսը բախվել է հանդիպակած եկող բեռնատարին։ Երթուղայինում գտնվող 10 ուղեւորները վնասվածքներ են ստացել։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Չի բացառվում, որ տուժածների թիվը կարող է ավելանալ։