Թուրքական Աղրը քաղաքում խոշոր պատահար է գրանցվել:  

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, իրանական ուղեւորատար ավտոբուսը բախվել է մարդատար մեքենային եւ շրջվել: Արդյունքում Իրանի 20 քաղաքացիներ, եւ 2 թուրքեր վնասվածքներ են ստացել:

Որոշ տուժածների վիճակը գնահատվում է ծանր: