Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակների» գագաթաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Նախարարները մտքեր են փոխանակել ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերի շուրջ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:




























