Ուկրաինացի լրագրող Գեորգի Գոնգաձեի մասունքները մարտի 22-ին հողին են հանձնել Կիեւի եկեղեցու բակում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն: Հուղարկավորության արարողությանը շուրջ 500 մարդ է մասնակցել, այդ թվում՝ 100 լրագրողներ:

«Ուկրաինսկայա պրավդա»-ի հիմնադրի սպանության մասին գործի նյութերը գաղտնազերծվել են 2015 թվականի մարտին: Գոնգաձեին առեւանգել էին 2000 թվականի սեպտեմբերի 16-ին: Մեկ ամիս անց նրա գլխատված մարմինը հայտնաբերել էին Կիեւի մարզի անտառներից մեկում:

Լրագրողի սպանությունն իրականացնելը խոստովանել է Ուկրաինայի ՆԳՆ արտաքին հսկողության բաժնի ղեկավար Ալեքսեյ Պուչակը: 2013-ի վերջին նրան ցմահ ազատազրկման են դատապարտել: Պուչակը նշել է, որ ցանկացել է պարզապես վախեցնել Գոնգաձեին, սակայն ճիշտ չի հաշվարկել ուժերն ու խեղդամահ է արել նրան: Սպանության պատվիրատու է համարվում 2005 թվականին զոհված ՆԳՆ նախկին ղեկավար Յուրի Կրավչենկոն:

Գեորգի Գոնգաձեի մարմինը հողին չէին հանձնում, քանի որ նրա մայրը՝ արդեն հանգուցյալ Լեսյա Գոնգաձեն, հրաժարվում էր ընդունել, որ հայտնաբերված մարմնի մնացորդներն իր որդունն են: