Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերին պաշտոնական այց կկատարի Լեհաստան` այդ երկրի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեի հրավերով:
Հայաստանի ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ առաջիկա այցի հետ կապված կազմակերպչական հարցերն այսօր` սեպտեմբերի 22-ին քննարկվել են Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ:
Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԱԽ եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ համագործակցության հուշագրի եւ 2010-2012 թվականների համագործակցության ծրագրի ստորագրում:





























