Երեկ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի և Վրաստանում Հայաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանի հանդիպումը։ Վրաստանի ԱԳՆ լրատվության և տեղեկատվության ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Վրաստանի համագործակցության հրատապ հարցեր։ Ենթադրվում է, որ այդ քննարկման ժամանակ չի շրջանցվել նաեւ հայ-վրացական սահմանային վեճի խնդիրը:
Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանի Շիրակի մասի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ եւ հայ գյուղացիներին արգելում են մշակել հողը:




























