Այսօր Մոսկվա է այցելելու հայտնի թուրք գրող, գրականության գծով Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը։ Այնտեղ նա կներկայացնի «Անմեղության թանգարան» սիրո մասին իր նոր գիրքը, ինչպես նաեւ հանդես կգա դասախոսությամբ։ Ինչպես նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ գրքի անգլերեն տարբերակը լույս կտեսնի հոկտեմբերին։ Գիրքը դեռ թարգմանված է միայն ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով։ «Անմեղության թանգարանը» հեղինակը գրել է 10 տարվա ընթացքում։ Վեպը պատմում է թուրքական հարուստ ժառանգ Քամելի եւ աղքատ գեղեցկուհի Ֆյուսունի սիրո մասին։ Նրանց ամուսնությունը անհնարին է, այդ իսկ պատճառով, Քամելը իր կյանքը նվիրում է սիրեցյալի իրերի հավաքելուն, իրեր, որոնք հիշեցնում են նրան Ֆյուսունի մասին։
Նշենք, որ Փամուկը նախկինում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։




























