Տարբեր ալերգիկ հիվանդությունների հանդեպ մարդու հակվածությունը կախված է այն հանգամանքից, թե տարվա որ եղանակին է ծնվել մարդը: Այսպիսի եզրահանգման են եկել Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները:

Բժիշկների հավաստմամբ, աշնանը կամ ձմռանը ծնված երեխաների մոտ ալերգիայի հակվածություն ավելի հաճախ է ի հայտ գալիս, քան գարնանն ու ամռանը ծնվածների պարագայում:

Մասնագետները հետազոտել են Լա Մանշի նեղուցի Ուայթ կղզու տարածքում տարբեր ժամանակներում ծնված մարդկանց գեները: Արդյունքում նրանք հայտնաբերել են, որ նույնիսկ ծնվելուց 18 տարի անց հետազոտության մասնակիցների ԴՆԹ-ն որոշակի հետք է պահպանել, որը թույլ է տալիս որոշել, թե տարվա որ եղանակին է ծնվել մարդը:

Մոսկոովսկի Կոմսոմոլեցի փոխանմամբ, հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ աշնանն ու ձմռանը ծնվածների մոտ մեծ է ասթմայի, ինչպես նաեւ էկզեմայի առաջացման հավանականությունը: