1921 թվականին անհետացած Conestoga ռազմանավը հայտնաբերվել է Քալիֆորնիայի նահանգի Ֆարալոնյան ծոցի ջրերում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ օվկիանոսների եւ մթնոլորտային ուսումնասիրությունների վարչությունից, փոխանցում է CNN-ը։
Նրա առաջին բեկորները գտել էին 2009թ. սեպտեմբերին Սան ֆրանցիսկոյից 32 կմ հեռավորության վրա։ 2014-ից շարունակվող հետաքննության ընթացքում հաջողվել է նույնականացնել նավի մասերը։ «Գրեթե հարյուրամյա անորոշությունից հետո Conestoga-ի անհետացումն այլեւս գաղտնիք չէ»,- ասել են վարչությունից։
Conestoga-ն անհետացել էր 1921թ. մարտի 25-ին Սան Ֆրանցիսկոյից Հավայան կղզիներ ճանապարհին։Նավում 56 մարդ կար։ Որոնողական աշխատանքներն ավարտվել էին նույն տարա հունիսի 30-ին։





























