Charlie Hebdo երգիծական պարբերականը Բրյուսելի ահաբեկչությունների մասին ծաղրանկար է հրատարակել։

Ամսագրի կայքում հայտնվել է օդանավակայանում եւ մետրոյում ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող ահաբեկիչների ծաղրանկարները՝ հետեւյալ գրառումով. «Ջիհադականների վերջին բառերը. Պատուհանի մոտ ե՞ս, թե՞ ծայրից», փոխանցում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում պայթյուններ էին հնչել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով զոհվել է 32 մարդ։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 300 մարդ վիրավոր է։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։