Տարեց կանադացի Ալան Վազելենչուկը ոչ պաշտոնական համաշխարհային ռեկորդ է սահմանել սեղմումների քանակով, հայտնում է CBC–ը: Էդմոնթոնի 65 -ամյա բնակիչը 91 սեղմում է արել:

«Ես շատ էի հուզվում: Չէի ուզում խայտառակվել բոլորի մոտ: Ես չէի պատկերացնում, որ իմ տարիքում այդքան կնյարդայնանամ»,- ասել է Վազելենչուկը:

Վազելենչուկը կենսաթոշակի անցած վարորդ է: Նա սկսել է մարզվել 2015-ի նոյեմբերից: Կանադացին խոստովանել է՝ զգում էր, որ թեթեւակի կորցրել է լավ մարզավիճակը ու սկսել է գիրանալ:

Իսկ հիմա Վազելենչուկը իր ռեկորդային փորձի տեսագրությունը ու ականատեսների վկայությունները կփոխանցի Գինեսի ռեկորդների գրքին: Նա ակնկալում է պատասխանը ստանալ վեց- ութ շաբաթից: