Մեծ Բրիտանիայում կենդանիներին ապաստան տրամադրող Battersea Dog's & Cats Home ընկերության ջանքերով հաջողվել է նոր տուն գտնել «արնախում» կատվի համար, հայտնում է ITV-ն: Ռորի անունով կատվին թողել էին կենդանիների ապաստանում, քանի որ նրա նախորդ տերերը այլեւս ի վիճակի չէին պահել նրան:
Ռորին անսովոր արտաքին ունի իր երկար ժանիքների պատճառով, ինչի համար էլ հենց կատվին «վամպիր» էին անվանում:
Ինչպես պատմել են կենդանիների ապաստանում՝ կատվի ատամների մեծ մասը ստիպված են եղել հեռացնել, բայց «ֆանտաստիկ ժանիքները» պահպանվել են:
Ասյ պահին Ռորին «ռեզերվում» է, ինչը Battersea Dog's & Cats Home–ը «հրաշալի նորություն» է անվանել:




























