Բրիտանացի հնագետները, էլեկտրամագնիսական ռադարի միջոցով սքանավորելով Ուիլյամ Շեքսպիրի գերեզմանը, պարզել են, որ դրամատուրգի գանգը գերեզմանից անհետացել է, հայտնում է BBС-ն։
«Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ մեկը գողացել է Շեքսպիրի գանգը»,- ասել է հնագիտական խմբի ղեկավար Քեւին Քոլլզը։ Նրա կարծիքով գանգը գողացել են այն մարդիկ, որոնք ցանկացել էին ուսումնասիրել եւ հասկանալ Շեքսպիրի հանճարի պատճառները։ Դա հաստատում է այն տեսությունը, որի համաձայն՝ դրամատուրգի գլուխը գողացել էին 1794թ.-ին։ Առաջին անգամ այս վարկածը հայտնվել էր 1879թ.-ին Argosy ամսագրում, սակայն հետո այն կեղծ էին համարել։
Ուսումնասիրության ընթացքում հնագետները պարզել են, որ Շեքսպիրի մահվանից հետո նրան փաթաթել են սավանի մեջ եւ թաղել առանց դագաղի։




























