Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը մարտի 24-ին հաստատել է Արդենների ագարակներից մեկում խոշոր եղջերավոր անասունների սպունգային էնցեֆալիտի հետեւանքով (կովի կատաղություն) կովի անկման փաստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այդ մեկ դեպքի մասին այսօր տեղյակ ենք պահել Եվրահանձնաժողովին եւ միջազգային համաճարակային գրասենյակին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գյուղնախից հայտնել են, որ խոսքը 2015-ից ի վեր Եվրոպայում կովի կատաղության 3-րդ դեպքի մասին է։
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան Լե Ֆոլը մտադիր է դիմել եվրոպական իշխանություններին՝ այդ առանձին դեպքերն ուսումնասիրելու համար։




























