Բրիտանացի նորապսակները դարձել են աշխարհում առաջին զույգը, որն ամուսնացել է Իսլանդիայում հսկայական սառցաբեկորի մեջ, հայտնում է Daily Mail-ը։ 41-ամյա Էնթոնի Լիի եւ 36-ամյա Մերի Ջոնս Լիի պսակադրության արարողությունը կայացել է 40 մ խորության վրա -2 ջերմաստիճանում։ Հարսանիքին ներկա է եղել 19 մարդ։
Արարողությունը կայացել է Լաունգյեքյուդլ սառցաբեկորի մեջ, որի ներսում հատուկ մատուռ է կառուցվել։ Սառցաբեկորը Եվրոպայում մեծությամբ երկրորդն է։




























