Մոսկվայում կայացել է Օլեգ Տաբակովի անվան ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դափնեկիրների թվում են դերասանուհի Նատալյա Տենյակովան, ռեժիսոր եւ դրամատուրգ Իվան Վիրիպաեւը եւ ինքը՝ Օլեգ Տաբակովը։
Արարողության գլխավոր անակնկալը Տաբակովի պարգեւատրումն էր։ Օլեգ Տաբակովի անվան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նրան շնորհել է Դրամատիկական դերասանի արվեստում «դերասանական դուետ եւ խոշոր պլանի տեխնիկայի վարպետության» մրցանակ «Ոսկերիչի տարեդարձը» ներկայացման համար։
Տաբակովը իր անվան մրցանակը հիմնել էր որպես մշակույթի եւ արվեստի ոլորտում կատարած աշխատանքից ապրած ոգեւորության, ուրախության եւ զարմանքի համար երախտագիտության նշան։ Այս տարի այն շնորհվեց 21-րդ անգամ։





























