Մեծ Բրիտանիայի բնակիչները հայտնել են, թե որն է իրենց սիրելի խորտկարանների ցանցը, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Sun-ին:
Վերլուծական ընկերության անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ բրիտանացիների մեծամասնությունը Five Guys ռեստորանային ցանցի սիրահարներ են:
Five Guys-ը, որը ներկայանում է որպես McDonalds-ի ավելի թանկարժեք նմանակ, վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել բարեհամբույր անձնակազմի, ուտեսների որակի եւ հաստատություններում մաքրության շնորհիվ:
Երկրորդ տեղը պատկանում է վարկանիշի անցյալ տարվա առաջատարին` հարավաֆրիկյան խոհանոցի Nando's ցանցին, երրորդ տեղը զբաղեցրել է Gourmet Burger Kitchen ցանցը, որը մասնագիտացած է բուրգերների պատրաստման գործում:
KFC-ը չորրորդ տեղն է զբաղեցնում: Բրիտանացիներրի սիրելի խորտկարանների հնգյակը եզրափակում է Burger King-ը:




























