Ֆրանսիական ծագմամբ ամերիկացի 60-ամյա մոդել Յասմինա Ռոսսին The Land of Women x The Dreslyn գովազդային արշավում լողափային հանդերձանքի նոր հավաքածու է ներկայացրել: Այդ մասին հայտնում է The Huffington Post-ը:
Ֆոտոսեսիայի նպատակով նրա համար սպիտակ գույնի լողազգեստ են ընտրել, մոդելը դիմահարդարում գրեթե չի օգտագործել: «Այս կինն առողջություն եւ էներգիա է ճառագում», — ասել է The Dreslyn-ի ներկայացուցիչը: Նոր հավաքածուի նմուշներն արդեն հայտնվել են վաճառքում: Գները տատանվում են 155-ից 375 դոլարի սահմաններում:
Յասմինա Ռոսսին աշխարհում ամենապահանջված տարիքով մոդելներից է, համագործակցել է այնպիսի ապրանքանիշների հետ, ինչպիսիք են Yves Saint Laurent-ը, Hermes-ը, Marks & Spencer-ը եւ Jil Sander-ը: Բացի այդ, կինը գովազդել է Macy's հանրախանութի ապրանքները եւ դարձել է MasterCard-ի դեմքը, հայտնում է Lenta-ն:




























