Բրյուսելի «Զավենտեմ» միջազգային օդանավակայանը փակ կմնա մինչեւ մարտի 28-ը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նշված է օդանավակայանի Twitter-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչությունների շարք գրանցվեց: Մահապարտ-ահաբեկիչները երկու պայթյուն իրականացրեցին «Զավենտեմ» օդանավակայանում: Եվս մեկ ահաբեկչություն էլ տեղի ունեցավ մետրոյի «Մալբեկ» կայարանում:

Նախնական տվյալներով, ահաբեկչությունների հետեւանքով 32 մարդ զոհվեց, շուրջ 300-ը՝ վիրավորվեց: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» խմբավորումը: