Բրյուսելի ահաբեկչություններից հետո Բելգիայի իշխանությունները ստուգումներ են անցկացնում երկրի բոլոր օդանավակայաններում: Այս մասին հայտարարել է Բելգիայի ՆԳ նախարարության ճգնաժամային կենտրոնի կենտրոնի ղեկավար Ալեն Լեֆեւրը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ այս միջոցառումները ձեռնարկվել են՝ երկրում ահաբեկչության սպառնալիքի երրորդ մակարդակ հայտարարելու շրջանակում:

«Օդանավակայանների մուտքում ստուգումներ են անցկացվում, ապահովված է նաեւ շների ներկայությունը՝ պայթուցիկների առկայությունը հայտնաբերելու համար»,- ասել է Լեֆեւրը: