Թուրքիայի քրդաբնակ Մարդին, Շրնաք եւ Դիարբեքիր նահանգներում քուրդ զինյալների դեմ գործողությունների ժամանակ սպանվել է 8 թուրք զինվորական։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիր-Բինգյոլ զինվորական կետի մոտ քուրդ զինյալները պայթյուն են կազմակերպել, որի հետեւանքով սպանվել է 3 զինվորական եւ վիրավորվել՝ 22-ը։

Մարդինի Նուսայբինում քրդերի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է 3 եւ վիրավորվել՝ 9 զինվորական։

Շրնաքում քուրդ զինյալների հետ բախման հետեւանքով սպանվել է 2 զինվորական։