Բելգիական ոստիկանությունը միջազգային հետախուզում է հայտարարել բրյուսելյան ու փարիզյան ահաբեկչությունների գործով եւս մեկ կասկածյալի նկատմամբ, գրում է La Derniere Heure–ը:

Նշում են, որ նոր կասկածյալի անունը Նաիմ ալ- Համեդ է, նա 28 տարեկան է, ծնունդով Սիրիայից: Նրա լուսանկարը փոխանցվել է լրատվամիջոցներին՝ տարածելու համար:

Առայժմ որեւէ այլ տեղեկություն կասկածյալի մասին չեն հայտնում: Ոստիկանական դոսյեում միայն նշված է, որ այդ մարդը «զինված է ու շատ վտանգավոր»: