Մեծ Բրիտանիայում 17 եւ 18 տարեկան երկու աղջիկներ փորձել են օգտագործել Facebook–ը երեխաների առեւանգելու համար, հայտնում է Daily Mail-ը:

Դեռահասները սոցցանցում էջ ենք ստեղծել, որտեղ մայրերին անվճար մանկական հագուստ են առաջարկել: Այս ձեւով նրանք փորձել ենք շահել կանանց վստահությունը ու նրանց մասին տվյալներ իմանալ՝ առեւանգում կազմակերպելու համար: Բացի դրանից աղջիկներից մեկը սոցիալական աշխատող էր ներկայացել:

Ձախողված առեւանգության կազմակերպիչներին ձերբակալել են բրիտանական Դերբիշիր կոմսությունում, երբ մայրերից մեկը ոստիկանություն է ահազանգել: Կնոջը տարօրինակ էր թվացել, որ սոցցաշխատող ներկայացած աղջիկը, որին ինքը խնդրել էր որոշ ժամանակ երեխային խնամել, փորձում էր երեխային տանից դուրս հանել՝ բժշկի տանելու պատրվակով:

Դեռահասներին կալանավորել են Facebook–ում նրանց կասկածելի էջը հայտնաբերելուց մեկ շաբաթ անց: Պարզվել է, որ առեւանգման զոհ կարող էին դառնալ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բնակվող երեք երեխաներ: Աղջիկներից մեկը ձերբակալության ժամանակ հղի է ձեւացել, ինչը դրդել է ոստիկաններին մտածել, որ նա առեւանգված երեխային իր մոտ պահելու մտադրություն ուներ: