Forbes հեղինակավոր ամսագիրը ներկայացրել է ԱՄՆ-ում բնակվող ամենահարուստ բնակիչների ցուցակը։ Դրանում տեղ են գտել 400 հոգի։ 17-րդ անգամ անընդմեջ առաջին տեղը գրավել է Բիլ Գեյթսը։
Նրա ունեցվածքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 4 մլրդ դոլարով եւ կազմել 54 մլրդ դոլար։
Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները եւս փոփոխություն չեն կրել. դրանք զբաղեցնում են Ուորեն Բաֆեթը եւ Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը։
Տասնյակը եզրափակում է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։
Facebook ցանցի հիմնադիրներից Դասթին Մոսկովիցն առաջին անգամ է տեղ գտել Forbes-ի 400 հարուստ ամերիկացիների ցուցակում։ 1,4 մլրդ դոլարով նա զբաղեցնում է 290-րդ հորիզոնականը։ 26-ամյա Մոսկովիցը ցուցակի ամենաերիտասարդ անդամն է։
Այս ցուցակը կազմվում է յուրաքանչյուր տարի։
Forbes 400-ի լրիվ ցուցակին կարելի է ծանոթանալ Forbes.com կայքէջում։





























