Բրյուսելի Սկարբեկ թաղամասում ոստիկանական գործողությունների արդյունքում մեկ մարդ է վնասազերծվել, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ ականատեսները հայտնում էին, որ Սկարբեկ թաղամասում հատուկ գործողությունների ժամանակ պայթյուն է որոտացել։ Նրանք պնդում են նաեւ, որ 2 պայթյուն է եղել»

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչությունների հետեւանքով 31 մարդ էր զոհվել։