Բրյուսելի Սխարբեկ համայնքում հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը կրակ է բացել ուսապարկով մի մարդու ուղղությամբ, որը փախուստի է դիմել օրենքի պահապաններից, երբ վերջիններս փորձել են ստուգել նրա փաստաթղթերը, հայտնում է Lifenews-ը` վկայակոչելով RTL հեռուստաալիքին:

Տղամարդը փորձել է տանը թաքնվել իրավապահներից: Օրենքի պահապանները սկսել են կրակել նրա ուղղությամբ, արդյունքում հնարավոր է եղել չեզոքացնել փախստականին, նա ոտքի վնասվածք է ստացել: 

Ներկայումս ոստիկանները շրջափակել են ամբողջ շրջանը: Տեղեկություններ չկան, թե արդյոք տանն այլ մարդիկ կան: Դիպուկահարները զբաղված են ուսապարկի պարունակության ստուգմամբ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ականատեսները հաղորդել էին աղմուկի մասին, որը պայթյուն էին կարծել: Բայց տեղի ունեցածի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ չկան: