Երկու վրացի եւ մի հայ մետաղե ձողով ծեծի են ենթարկել վոլգոգրադցի գործարարին: Նրանք սպասել են երիտասարդին կանգառում եւ հարվածներ հասցնելուց հետո, գողացել պայուսակը՝ գումարով եւ փաստաթղթերով: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում` Վոլգոգրադի Կրասնոարմեյսկի շրջանի հանրային տրանսպորտի կանգառում:

Երեք անձինք մարմնական վնասվածքներ են հասցրել 30-ամյա գործարարին եւ գողացել 1500 ռուբլի եւ բջջայինը:

Ոստիկաններին հաջողվել է տաք հետքերով հայտնաբերել հանցագործներին՝ Վրաստանի երկու քաղաքացիների՝ 20 եւ 24 տարեկան, եւ Հայաստանի 21-ամյա մի քաղաքացու: Գողոնն առգրավվել է, հարուցվել է քրեական գործ: