Հայտնի բրիտանական Independent թերթն այսօր՝ մարտի 26-ին, վերջին անգամ լույս է տեսել տպագիր տարբերակով: Թերթի ղեկավարության որոշմամբ, Independent-ը կլինի միայն առցանց տարբերակով: 1995 թվականից ի վեր, սա առաջին դեպքն է, երբ նման խոշոր պարբերականը դադարեցնում է տպագրությունը եւ անցնում միայն առցանց տարբերակի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Independent օրաթերթը հիմնադրվել է 1986 թվականին եւ 1990-ին հասել է արդեն 400 հազար տպաքանակի: Թերթը հանդես է եկել որպես կուսակցական նախընտրություններից անկախ պարբերական, որը քաղաքական հարցերում գտնվում է Guardian-ից եւ պահպանողական Times-ից ավելի ձախ:
Սակայն արդեն 1990-ականների սկզբին թերթը լուրջ ֆինանսական դժվարություններ է ունեցել, նրա տպաքանակը նվազել է եւ 2010-ին թերթը գնել է ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Լեբեդեւը՝ խորհրդանշական 1 ֆունտով:
2015-ին թերթի ամենօրյա տպաքանակը նվազել է մինչեւ 58 հազարի: Միաժամանակ, թերթի սեփականատերերի կարծիքով, թերթի առցանց տարբերակը գնալով ավելի շատ ընթերցողներ է ձեռք բերում:





























