Սեպտեմբերի 22-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ժամը 08.55-ին Արագած լեռան լանջին` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել են Անդրանիկ, Սեւակ եւ Շավարշ Դանիելյանները: Տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ Երեւանի Վրթանես Փափազյան 57 հասցեի բնակիչներ` 50-ամյա Անդրանիկ, 18-ամյա Սեւակ եւ 17-ամյա Շավարշ Դանիելյանները սեպտեմբերի 21-ին «Լենդ Ռովեր» ավտոմեքենայով բարձրացել են Արագած լեռան գագաթը, եւ ժամը 20.30-ից նրանց հետ չէր հաջողվում կապ հաստատել:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ ժամը 06.30-ին դեպքի վայր էր մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ սկսել որոնողական աշխատանքները: