ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի գլխին կուտակված «սեւ ամպերը» որեւէ կերպ չեն ցրվում՝ գրում է «ՉԻ»-ն՝ շարունակելով, թե լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, վերջերս բավականին տհաճ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի եւ Խաչիկ Մանուկյանի միջեւ: «Վերջինիս Սարգսյանը «բշտել» է, քանի որ նա սկսել է հանդես գալ իր անունից: Նույն աղբյուրների փոխանցմամբ, Մանուկյանի աշխատակիցները, բնականաբար, ոչ ինքնագլուխ, տարբեր խանութներում սպառնալիքներ են տեղացել, թե եթե իրենց արտադրանքը մեծ քանակությամբ չվերցնեն եւ չիրացնեն, ապա լուրջ խնդիրներ կունենան, քանի որ իրենց ընկերության թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայրը: Եւ երբ բացահայտվել է այս ամենը, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ խոսակցություն է ծավալվել Սաշիկ Սարգսյանի եւ Խաչիկ Մանուկյանի միջեւ: Բայց նույնիսկ այդ դեպքից հետո, Խաչիկ Մանուկյանը խորհրդարանում մոտենում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ բոլորին ցույց տալու համար, որ ինքը խնդիրներ չունի եւ կարող է շփվել անգամ Սարգսյանի հետ:

Փաստ է նաեւ, որ «Մաքս գրուպի» Խաչիկը, մեղմ ասած, հակասություններ ունի նաեւ մյուս Խաչիկի՝ «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ: Մանուկյանը փորձել է Սերժ Սրագսյանի եղբոր միջոցով «վայիս լինել» նաեւ Խաչատրյանի բիզնեսին, որը, սակայն, ինչպես նշեցինք, չի հաջողվել: Խաչիկ Մանուկյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ նաեւ Արագածոտնի մարզպետի հետ, հայտնի «ռազբորկայից» հետո»: