Բրյուսելի միջազգային օդանավակայանում, որտեղ մարտի 22-ին ահաբեկչական հարձակում էր եղել, ավարտվել են քննչական գորոծղությունները, ասվում է օդանավակայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta–ն:

Նշում են նաեւ որ տերմինալի շուրջն անվտանգության գոտին մտադիր են պահպանել, եւ միայն աշխատակիցներն իրավունք կունենան մտնել այնտեղ:

Մինչ այդ հայտնել էին, որ Բրյուսելի օդանավակայանում չվերթները կվերսկսվեն մարտի 29-ից ոչ շուտ:

Մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն էր որոտացել՝ երկուսը օդանավակայանում, մեկը՝ մետրոում: Ոչ պաշտոնական տվյալներով պայթյունների հետեւանքով 32 մարդ է զոհվել: 300 –ն էլ վիրավորում են ստացել: Պայթյունների համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: