Սեպտեմբերի 22-ին, ժամը 22.55-ին Սպիտակի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 22.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված համգամանքներում` բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 08 ՕՏ 467 եւ «ՎԱԶ 2102» մակնիշի 02 ՏԼ 932 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 20-ամյա Հասմիկ Զաքարյանը զոհվել է, իսկ վարորդ, Արմավիր քաղաքի բնակիչ, 50-ամյա Գագիկ Խաչատրյանը` տարբեր աստիճանի մարմական վնասվածքներով տեղափոխվել Սպիտակի հիվանդանոց:
Փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել զոհվածի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:
Տուժածի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:





























