Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը, նախորդ օրվա համեմատ, հանդարտ է, սակայն հակառակորդը, այնուամենայնիվ, շարունակում է կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ: 

Այս մասին NEWS.am-ի հետ թղթակցին ասաց Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում հակառակորդի կրակոցից 64-ամյա տղամարդ էր վիրավորվել: