Բաքվի մետրոպոլիտենի «Գարա Գարաեւ» կայարանում Ղազախի շրջանի 58-ամյա բնակչուհի Մալեյքա Շիրինովան փորձել է գնացքի տակ նետվել, գրում է «Ենի Մուսավաթ» թերթը:

Կինը հարվածել է գնացքի դիմապակուն եւ հարվածից հետո ընկել գծերի եւ ոչ թե կառամատույցի վրա: Ծանր վնասվածքներ ստացած կնոջը հիվանդանոց են տեղափոխել: Փաստի առթիվ ստուգում է ընթանում: