Սոչիում սեպտեմբերի 23-ին երկաթուղային կայարանի մոտ պայթյուն է որոտացել: Գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը դրված է եղել Toyota մեքենայի տակ: Պարզվել է, որ դրա հզորությունը կազմել է 200 գրամ տրոտիլային համարժեքով: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Ոստիկանության աշխատակիցներն արդեն հաստատել են, որ մեքենան պատկանել է մի գործարարի, ում անունը չի հաղորդվում: Ըստ իրավապահների, մեքենայի պայթեցման պատճառը կարող է լինել սեփականատիրոջ տնտեսական գործունեությունը:
Տարվում է հետաքննություն:



























