Պետրոպավլովսկ Կամչատկայում Ադրբեջանի 34-ամյա քաղաքացին կերուխումի ժամանակ սպանել է իր հայրենակցին:

«Ազերի փրես» գործակալության փոխանցմամբ այս մասին հայտնել է երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայությունը: Քննության տվյալներով, մարտի 24-ի երեկոյան մի խումբ կանայք ու տղամարդիկ էին հավաքվել ավտոտնակում, որը «Սլավյանսկի» ռեստորանի մոտ է գտնվում: Նրանք նշում էին 48-ամյա ադրբեջանցու «երկրորդ ծնունդը», որը մի քանի տարի առաջ այդ օրը կլինիկական մահ էր տարել: Կերուխումի ժամանակ «հոբելյարի» ու հյուրերից մեկի միջև վեճ է սկսվել: Հարաբերությունների պարզաբանման ժամանակ ադրբեջանցին դանակով հարվածել է հայրենակցի կրծքին:

Ընկերները «հոբելյարին» հիվանդանաոց են տարել: Սակայն «երրորդ ծնունդը» նրան արդեն չի հաջողվել: Տղամարդը մահացել է ներքին օրգանների վնասվածքներից, որոնք ուղեկցվում էին ուժեղ արյունահոսությամբ: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111 հոդվածի 4-րդ մասով ( առողջությանը միտումնավոր հասցված ծանր վնաս, որի հետևանքով տուժածը մահացել է ): Հոդվածը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում: Ադրբեջանցին կալանքի տակ է վերցվել, քննությունը շարունակվում է: