Արևմտյան հայտնի կենտրոնները Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ուսերին նոր առաքելություն են բարդել. այս անգամ Սահակաշվիլին ուղղափառ աշխարհը մասնատելու առաջադրանք է ստացել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին,- հաղորդում է «Ալիա» թերթը։

Այդ նպատակով, ըստ Նաթելաշվիլու, նախագահ Սահակաշվիլին կապվել է Կիևի եւ Ուկրաինայի պատրիարք Ֆիլարետի հետ, որը առանձնացել է Ռուսաստանի պատրիարքարանից և «գործնականում հանդիսանում է անջատողական»։

Լեյբորիստական կուսակցության առաջնորդը հայտնել է նաև, որ ուղղափառ աշխարհում բաժանություն սերմանելու նպատակով երկար ժամանակ վրաց նախագահը ճնշում էր գործադրում Վրաստանի պատրիարքության վրա։ Սահակաշվիլին փորձում էր հասնել այն բանին, որ վրաց պատրիարքությունը կապ հաստատի Ֆիլարետի հետ, սակայն Իլյա Երկրորդը թույլ չտվեց դա, «ինչով էլ փրկեց Վրաստանին շատ ծանր հետևանքներից»։